Ուրիշ ձմեռ
…
2 պատ։ Քարե։ Կարծր։
Աչքերդ տխուր են։
Շուրթերդ՝ ուրախ։
Հոնքերդ՝ բարկացած։
Առավոտները ձյան հոտ ունեն։
Երեկոները՝ թեյի համ։
Մենք մեծ մասամբ լռում ենք,
Որովհետև էլ ասելու բան չի մնացել։
Որովհետև քո մեջ էլ գարուն չի մնացել,
Որովհետև դու երևի պիտի վարսավիր դառնայիր,
Ես էլ հեռավոր գյուղում ծնվեի պիտի
Ու պիտի մոլորակն արագ պտտվեր
Ու չպիտի հատվեին ճանապարհները․․․
…
Ձյուն եկավ։
Նայեց աչքերիս մեջ։
Ժպտաց։
Տխրեցի։
Ես այնքան հասարակ եմ ու անփորձ․․․
Ես չգիտեմ գայթակղելու գաղտնիքները։
Չգիտեմ ոչինչ։
Չգիտեմ թե ինչ գույն ունի ծիածանը։
Չգիտեմ թե ինչ համ ունի սերը,
Երբ լեզվիդ ծայրից սահում է շուրթերիս;
Չգիտեմ մաքուր մնալ մերկության մեջ։
Չգիտեմ թարթիչներիս շողքով քեզ օրորել։
Չգիտեմ լալ էնպես, որ ուսդ չթրջվի։
Չգիտեմ բարկության մեջ մնալ ցանկալի ու նուրբ։
Չգիտեմ թաքցնել խորությունս ժպիտով։
Չգիտեմ սիրո մասին խոսել առանց սենտիմենտների։
Ես ոչի՜նչ, ոչինչ չգիտեմ։
Սիրելուց բացի․․․
Gayaneh Vardanyan
Latest posts by Gayaneh Vardanyan (see all)
- Ճռռոց – December 4, 2018
- Ուրիշ ձմեռ – November 19, 2018
- Thickening Lines – November 18, 2018
