Իմ Արևը
Չկա մի բան, որ դու անես,
Ու ես թողնեմ քեզ, գնամ։
Չկա հայացք, որ ինձ նետես,
Ու ես քեզնից նեղանամ։
Թափահարիր ձեռքերդ,
Քնքուշ մատներդ,
Ահաբեկիր քո խոսքերով․
Չկա մի խոսք, որ ինձ նետես,
Որից հետո կհեռանամ։
Չէ՛, չկա ու չի լինի,
Երբեք սրտիցս չեն պոկվի
Խոր աչքերդ այդ փայլուն,
Պայծառ ժպիտդ այդ քնքուշ,
Որ հարատև ինձ տաքացնում,
Շոյում, գերում ու խենթացնում է,
Ձայնիդ գույնը աննման,
Որ իմ ներսը քանդում-սարքում է։
Քամիները կատաղի,
Փոթորիկը անտեղի,
Նույնիսկ, թե լինեն տեղին,
Նույնիսկ, թե փորձեն կրկին
Սառեցնել կրակս բոց,
Որ այրվում է գիշեր ու զօր,
Թե փորձեն քանդել-սպանել
Զգացմունքներս հարատև,
Բաց չեմ թողնի գեթ մի վայրկյան
Ձեռքդ բռնած իմ ափը փակ։
Կդիմադրեմ, կպայքարեմ,
Անդունդները կիջնեմ, կելնեմ,
Որ քեզ հասնեմ, սիրտդ փխրուն
Ափերիս մեջ վերցնեմ, պահեմ։
Օվկիանները կաթիլ են լոկ
Քո արցունքի դիմաց կանգնած,
Իմ արևը պահված է քո
Ծածուկ հոգում՝ քողով փակված։

Emma Kirakosyan
Latest posts by Emma Kirakosyan (see all)
- Իմ Արևը – November 19, 2018
- Palpable – November 19, 2018
- Հներն անցան, ամեն բան նոր է – November 19, 2018
